ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի բաժին բերման ենթարկվածների մոտ հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել

Հուլիսի 31-ին Մալաթիայի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Բաբաջանյան փողոցում հայտնաբերեցին և, թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի և Աբովյանի երկու բնակչի։ Մայրաքաղաքում բնակվող տղամարդու խուզարկությամբ  հայտնաբերվեցին մեթամֆետամինի և հերոինի նմանվող զանգվածներ։ Աբովյանի բնակիչը բերման ենթարկվելու ընթացքում փողոց էր նետել մի քանի փաթեթ հերոինի նմանվող զանգվածներ, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: