ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդը կալանավորվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել․ ապօրինի թմրաշրջանառության բացահայտում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի գործընկերների հետ, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Նազարբեկյան փողոցից բերման են ենթարկվել 40 և 37-ամյա տղամարդ ու կին։ Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվեց 4 գրամից ավելի ափիոն։ Տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց քացախաթթվի անհիդրիդով ներարկիչ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև նրանց վարձակալած բնակարանը։ Հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգված, թմրամիջոցի պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ և այլն։ Տղամարդը կալանավորվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: