Տնամերձ հողամասում կանեփ աճեցրած ու մարիխուանա պատրաստած տղամարդը ձերբակալվել է

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 55-ամյա մի տղամարդ իր տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տան բակում ապօրինի պահում է դրանից պատրաստված թմրամիջոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նշված տան բակում և տնամերձ հողամասում։ Հողամասից իրավապահները հայտնաբերել են պլաստմասե հինգ տարա, որոնց մեջ աճեցված են եղել կանեփ տեսակի բույսեր։ Տան բակից հայտնաբերվել է մոտ քսան գրամ չորացված, մանրացված կանեփանման զանգվածով պլաստմասե տարա և շուրջ 7 գրամ գրամ չորացված, մանրացված կանեփանման զանգվածով թղթե փաթեթ:
Տղամարդը հայտնել է, որ հողամասի կանեփն ինքն է աճեցրել, իսկ չորացված զանգվածը անձամբ է մշակել:
55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: