ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի համայնքային ոստիկանները մեծամորցի երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Արմավիրի համայնքային ոստիկանները մեծամորցի երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տեղեկությունները, ապրիլի 26-ին՝ ժամը 6.20-ին, Մեծամոր քաղաքի Միքայելյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Մեծամորի բնակիչներ 29-ամյա և 25-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «ՎԱԶ-21012»-ով հանդերձ: 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «գաբագամա» տեսակի 15 դեղահաբ, ածխացած հետքերով կաթուցիչ և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով պոլիէթիլենային փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ փաթեթում «կրիստալ» տեսակի թմրամիջոց է, որը գնել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով: 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է նույն տեսակի 3 դեղահաբ: Մեծամորցի երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: «ՎԱԶ-21012»-ը տեղափոխվել է ՀՈԳՎ Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: