ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված օտարերկրացու խուզարկությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 35-ամյա տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մետամֆետամին, սփայս և այլ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, որոնք ուղարկվեցին փորձաքննության։  Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածները թմրամիջոց են։ Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվում է հետաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: