ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի մոտ ատրճանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ են հայտնաբերվել

Երիտասարդի մոտ ատրճանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ են հայտնաբերվել

Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 3.35-ին, ապօրինի զենք կրելու, պահելու, ինչպես նաև թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Վեդի քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «BLOW F 92» գրառմամբ ատրճանակ և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: