ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գյումրեցի տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Գյումրեցի տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, հունիսի 3-ին ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի մոտ ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 38-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ այն «շոկո» տեսակի թմրանյութ է, գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից և պահել իր օգտագործման համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: