ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները երիտասարդի մոտ, նրա մեքենայում և բնակարանում թմրամիջոցներ են հայտնաբերել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հուլիսի 12-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Շենգավիթի քրեական հետախույզների հետ ձեռնարկած համատեղ միջոցառմամբ, Աէրացիա թաղամասից, իրենց վարած մեքենաներով հանդերձ ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկվել երկու երիտասարդ։ Նրանք կասկածվում էին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ։
Անձնական խուզարկությամբ, նրանցից մեկի մոտ հայտնաբերվեց կռփազենք, և 16 փաթեթ, որից 5-ում մեթանֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված էր, 11-ում՝ մարիխուանայի։ Նրա մեքենայի զննությամբ էլ հայտնաբերվեց մեթանֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված և ծալովի դանակ։ Իրավապահները խուզարկեցին նաև նրա բնակարանը՝ հայտնաբերելով թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել են դատաքիմիական և դատատեխնիկական փորձաքննություններ։
Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է, մյուսը՝ բաց թողնվել։
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: