Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկում Երևանում և Արարատի մարզում բնակվող երկու երիտասարդի։ Նրանք հայտնաբերվել են Աշտարակի մոտակայքում գտնվող հանգստի գոտիներից մեկում։ Երիտասարդները ոստիկանների տեսադաշտում են հայտնվել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով։ Երևանաբնակի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված-չորացված կանեփանման զանգված, ձեռքին էլ պլաստմասե շիշ կար, խցանի փոխարեն՝ փայլաթիթեղ։ 26-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Նշանակվել է փորձաքննություն։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: