1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի դրվագներ մայրաքաղաքում

Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի դրվագներ մայրաքաղաքում

Օգոստոսի 23-ին, ժամը 11.50-ին, մայրաքաղաքի պարեկները ծառայության ընթացքում Ազատության պողոտայում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Շոպրոնի փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ:
Նույն օրը, ժամը 14-ին, Արշակունյաց պողոտայում, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային 18 տոպրակ՝ շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 23,2 գրամ զանգվածով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով, օգոստոսի 23-ին, ժամը 17.30-ին, Թաթուլ Կրպեյանի զբոսայգում, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ, աղաց և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Նույն օրը, ժամը 20.40-ին, Գայի պողոտայում ծառայություն իրականացնող պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 33-ամյա երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացված հետքերով կաթուցիչ:
Մայրաքաղաքի պարեկները Ռուբինյանց փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացրել 23-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված: Ըստ նրա՝ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքից` անձնական օգտագործման համար:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: