ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրանյութ` արտերկրից. իրավապահները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Հոկտեմբերի 28-ին իրավապահ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահայտվեց: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական  հետախույզների հետ, ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` Արտաշատ քաղաքի «Հայփոստի» բաժանմունքի մոտից բերման ենթարկեցին  Աթարբեկյան փողոցի 63-ամյա մի բնակչուհու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մաքսանենգ ճանապարհով արտերկրից ուղարկված փոստային ծրար, որի մեջ պոլիէթիլենային փաթեթով դեղնականաչավուն, սուր հոտով, կիսամանրացված մարիխուանայի նմանվող զանգված կար՝ 19 գրամից ավելի քաշով: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: