Ոստիկանության Թալինի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել
24.02.2020 18:30
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, փետրվարի 14-ին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված: Տղամարդը հայտնել է, որ այն թմրանյութ է, ամիսներ առաջ հավաքել է վայրաճ կանեփի բույսից և պատրաստել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: