Ոստիկանության գվարդիայի ծառայողները երիտասարդների մոտ թմրանյութ են հայտնաբերել
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 1.40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի Խանջյան փողոցում նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող երիտասարդների։
Նրանք թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին: Նրանց մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով տոպրակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
