ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի երեք դրվագ

Հանցագործությունների դեմ Գեղարքունիքի պարեկների ամենօրյա պայքարի արդյունք են նաև թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները: Ներկայացնենք վերջին օրերի բացահայտումներից մի քանիսը:
Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Բաժնում նա պարեկներին է ներկայացրել մարիխուանայով փաթեթ և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։
Մեկ այլ դեպքում ջրային պարեկները նույն ճանապարհին, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Սևանի բաժին են տեղափոխել 27-ամյա վարորդին և երկու ուղևորին։ Բաժնում 23 և 25 տարեկան ուղևորները պարեկներին են ներկայացրել մարիխուանայով 2 փաթեթ և կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։ Նրանք հայտնել են, որ թմրանյութը գնել են «Տելեգրամի» միջոցով։
Հաջորդ դեպքն արձանագրվել է Գավառ քաղաքում: Գրիգոր Լուսավորչի փողոցում 24-ամյա երիտասարդի իրավախախտումն արձանագրելուց հետո պարեկները բանավոր պահանջել են ներկայացնել պահվող չթույլատրված իրեր և առարկաներ։ Երիտասարդը ներկայացրել է մարիխուանայով կաթուցիչ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։