1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր պարեկների կողմից

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր պարեկների կողմից

Օգոստոսի 12-ին, ժամը 19.10-ին, ՊԾ Երևանի գնդի պարեկները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Շոպրոնի փողոցում ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են ներկայացրել Մեծամոր քաղաքի բնակիչ 17 և 23 տարեկան երկու երիտասարդի: Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են շագանակագույն զանգված և նույն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրամիջոց է: Նույն օրը, ժամը 22.10-ին, Երևանի պարեկները Պարոնյան փողոցում, թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ էջմիածինցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է 2,3 գրամ դեղնականաչավուն զանգվածով գլանակ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար: Պարեկների կողմից թմրանյութի հայտնաբերման հաջորդ դեպքը գրանցվել է Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում: Թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված և ոստիկանության Մարաշի բաժանմունք տեղափոխված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 0,44 գրամ շագանակագույն զանգված, մոխրացված հետքերով կաթուցիչ և դանակ: Նա հայտնել է, որ շագանակագույն զանգվածը շոկո տեսակի թմրամիջոց: Օգոստոսի 12-ի գիշերվա ժամը 2.30-ին Երևանի պարեկները Արցախի փողոցում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր կողմից շահագործվող «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Ագարակի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 5,26 գրամ դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն մարիխուանա է՝ իր օգտագործման համար: Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը և երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին: