1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրանյութի իրացում. Պարեկների սկսածը շարունակեցին Մասիսի ոստիկանները

Օգոստոսի 13-ի կեսգիշերին Մասիս քաղաքի Արարատյան փողոցում ծառայություն իրականացնող պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մեքենա: Ուղևորներից մեկը դրսևորել է կասկածելի վարքագիծ, և պարեկի հարցին` ունե՞ն չթույլատրվող իր կամ առարկա, նա հայտնել է, որ թմրանյութ ունի:
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդն ու չորս ուղևորները, բոլորն էլ 17-22 տարեկան, չորսը` Արտաշատ քաղաքի, մեկը` Շահումյան գյուղի բնակիչ, ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի` 19-ամյա երիտասարդի գրպանում հայտնաբերվել է լուցկու տուփ և թղթե փաթեթ՝ երկուսն էլ լցված դեղնականաչավուն չոր զանգվածով:
Մասիսի բաժնի և պարեկային ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 19-ամյա երիտասարդը թմրանյութը 10 հազար դրամով ձեռք է բերել Արտաշատ քաղաքի բնակիչ 29-ամյա մի տղամարդուց: Այնուհետև երիտասարդներն այցելել են Մասիսի գերեզմանատուն, որտեղից դուրս գալով` ծխելու եղանակով միասին օգտագործել են թմրանյութը, ինչից հետո 19-ամյա երիտասարդը մնացած զանգվածը դրել է գրպանը:
Հետագա միջոցառումներով ճշտվել է թմրանյութն իրացնողի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 19-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: