ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտունու համայնքնային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Մարտունու բաժնի համայնքնային ոստիկանները հոկտեմբերի 14-ին իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ թմրամիջոց պահելու կասկածանքով Ներքին Գետաշեն գյուղում ձերբակալել և, «ՎԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի։
Նա մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով ապակյա գլանակ: Հայտնել է, որ զանգվածը թմրամիջոց է՝ անձնական օգտագործման համար։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: