ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ տանը պահում է մարիխուանա։ Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են Ոսկեհատ: 42-ամյա տանտերը ներկայացրել է ավելի քան 60 գրամ զանգված: Հայտնել է, որ վայրաճ թփերից ինքն է քաղել կանեփը և անձամբ օգտագործելու նպատակով պատրաստել մարիխուանա։
ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը տնամերձ հողամասում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց, իսկ տանը՝ զինամթերք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել տնամերձ հողամասում. հայտնաբերվել է ալյումինե տարա` ընդհանուր 83 գրամ կանեփանման զանգվածներով, տղամարդը նաև իրավապահներին է ներկայացրել «Մակարովի» փամփշտատուփ:
Նա հայտնել է, որ թմրանյութը իրենն է` անձնական օգտագործման համար։
Հաջորդ բացահայտումը ևս Մրգաշատ գյուղում էր: Տեղեկություններ էին ստացվել, որ 69-ամյա բնակիչը տնամերձ հողամասում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց:
Տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են մրգաշատցի տղամարդուն: Նա իրավապահներին է ներկայացրել մոտ 397 գրամ կանեփանման զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և կանեփանման բույսի ճյուղեր։
Հաջորդ տեղեկությունը ստուգելու համար իրավապահները մեկնել են Արտաշեն: 43-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակ՝ 47 գրամ կանեփանման զանգվածով։ Հայտնել է, որ թմրամիջոցն անձնական օգտագործման համար է։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով նոյեմբերի 12-ին էր այցելել են Ապագա գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդու տուն։
Տանտերն իրավապահներին է ներկայացրել պոլիէթիլենային տոպրակ՝ 83 գրամ կանեփանման զանգվածով: Ըստ նրա` մարիխուանան անձնական օգտագործման համար էր։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: