1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի համայնքային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել Մուղնիում և Ուշիում

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուղնի 7-րդ թաղամասի բնակիչ 65-ամյա տղամարդը տանը և կից շինություններում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:
Փետրվարի 27-ին, ժամը 18.45-ին, 65-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին: Նա չժխտեց, որ տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ ու տանն ապօրինի պահում է թմրանյութ` անձամբ օգտագործելու համար:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկությամբ նրա տան օժանդակ շինությունում` գորգի տակ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ:
***
Նմանատիպ մյուս տեղեկությունը Աշտարակի համայնքային ոստիկաններն իրացրին մարտի 6-ին: Այդ օրը, ժամը 9.15-ին, Ուշի գյուղի իր տան մոտ, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեց և Աշտարակի համայնքային բաժին ներկայացվեց 48-ամյա մի տղամարդ: Նա ևս ընդունեց, որ տանն ունի թմրանյութ:
Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում տղամարդը նկուղից ներկայացրեց մոտ ութ գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Իսկ արդեն հաջորդ օրը կատարված խուզարկությամբ նրա տանը կից օժանդակ շինությունում հայտնաբերվեց արկղ` լցված 391 գրամ կանեփանման զանգվածով:
***
Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու մասին հաջորդ տեղեկությունն իրացնելու նպատակով Աշտարակի համայնքային ոստիկանները կրկին մեկնեցին Մուղնի: Մարտի 13-ի առավոտյան, իր փաստացի բնակության վայրում, 68-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 20 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Նա հայտնել է, թե հայտնաբերվածը կանեփ է, որն ինքն է մշակել ու պատրաստել` անձամբ օգտագործեու համար:
Այս դեպքում ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ թմրամոլության դեմ ոստիկանության պայքարը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: