1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վայոց ձորի պարեկները մեքենայում թմրամիջոց են հայտնաբերել

Վայոց ձորի պարեկները մեքենայում թմրամիջոց են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 18-ին իրականացրած ծառայության ընթացքում Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 106-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի մասում պարեկները նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ 33-ամյա վարորդը, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 33-ամյա երիտասարդը հայտնել է, որ մեքենայի  շարժիչի և շարժիչի ծածկոցի արանքում նույնպես մարիխուանա տեսակի թմրամիջոցի 2 փաթեթ կա: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: