1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օգոստոսի 24-ին, ժամը 23-ին, Երևանի պարեկները Ռուբինյանց փողոցում, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել վարորդին և երկու ուղևորներին: Ողևորներից մեկը՝ Արարատի մարզի Այգավան գյուղի 35-ամյա բնակիչը, իր մոտից փաթեթ էր նետել: Բաժնում նա հայտնել է, որ փաթեթում կրիստալ է, իսկ մեքենայում դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ կա: «ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Երեք տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Օգոստոսի 25-ին, գիշերվա ժամը 1.30-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, պարեկները Բաղրամյան պողոտայում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 27-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տոպրակ` սպիտակ բյուրեղանման զանգվածով: Ըստ երիտասարդի` այն կրիստալ տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: