ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման էին ենթարկել մարիխուանա պահելու կասկածանքով․ Ապարանի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 21-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների հետ, թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ժամը 15.30-ի սահմաններում իրավապահները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցից, իր «Շկոդա» մակնիշի մեքենայով, ոստիկանության Ապարանի բաժին բերման ենթարկեցին Մաշտոցի փողոցի 56-ամյա մի բնակչի:
Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, ինքն է պատրաստել իր հողամասում աճած կանեփի թփերից և պահել իր օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: