ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտել

Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտել

Մայիսի 22-ին Երևանի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթ Անհաղթի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 28-ամյա տղամարդու։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ապակյա տարա՝ լցված մոտ 28 գրամ դեղնականաչավուն զանգվածով։
Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ նշված զանգվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել սոցիալական կայքի միջոցով։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են։