ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկներին տեսնելով՝ գրպանից նետել էր թմրանյութը

Պարեկներին տեսնելով՝ գրպանից նետել էր թմրանյութը

Օգոստոսի 23-ին, ժամը 20-ին, Շիրակի մարզի պարեկները Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են որպես տաքսի շահագործվող «Օպել» մակնիշի մեքենան: Ուղևորներից մեկը տաբատի գրպանից նետել է թղթե փաթեթ և կաթուցիչի նմանվող առարկա: Գյումրեցի 36-ամյա վարորդն ու վանաձորցի 21-ամյա և երևանցի 51-ամյա ուղևորները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ 51-ամյա տղամարդը հայտնել է, որ իր նետած փաթեթում և կաթուցիչի մեջ մարիխուանա թմրամիջոց էր: Անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի և 51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են «Այֆոն 12» և «Սամսունգ Ջի 3» մոդելի բջջային հեռախոսներ:
Կազմված փաստաթղթերը և երեք ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: