ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի քրեական ոստիկանների հերթական բացահայտումները

Ներկայացվող առաջին դեպքով Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները համագործակցեցին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ: Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 33 և 23 տարեկան երկու երիտասարդ։
Անձնական խուզարկությամբ 33-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ։
23-ամյա երիտասարդի մոտ ևս հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Նման մի տեղեկություն էլ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր Նորապատի 59-ամյա բնակչի վերաբերյալ։ Ապօրինի թմրանյութ պահելու մասին տեղեկությունը ստուգվել է, հաստատվել և նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանն ու կից շինություններում կատարված զննությամբ հայտնաբերվել է մոտ 84 գրամ դեղնականաչավուն զանգված։
Նմանատիպ մեկ այլ տեղեկություն Արմավիրի քրեական ոստիկանները ստացել են Վաղարշապատի 38-ամյա բնակչի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տան տարբեր հատվածներից տղամարդն իրավապահներին է ներկայացրել մոտ 161 գրամ դեղնականաչավուն զանգված։
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: