1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարեկների կողմից բաժիններ տարված երիտասարդների մոտ թմրամիջոցներ և դանակներ են հայտնաբերվել

Պարեկների կողմից բաժիններ տարված երիտասարդների մոտ թմրամիջոցներ և դանակներ են հայտնաբերվել

Օգոստոսի 26-ի ժամը 23.20-ին Երևանի պարեկները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արցախի փողոցում ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 1,24 գրամ դեղնականաչավուն զանգված:
Ժամը 23.45-ին Երևանի պարեկները նույն կասկածանքով Շիրակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Չարբախի բաժանմունք են տեղափոխել 24-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոց:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Երևանի պարեկները օգոստոսի 27-ին Խաղաղ Դոնի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել 28-ամյա երիտասարդի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ, դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և սպիտակ հետքերով կաթուցիչներ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածները կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ են՝ իր օգտագործման համար:
Նոր Արեշի բնակիչ երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը Երևանի պարեկները Մաշտոցի պողոտայում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով և մոխրացված հետքերով կաթուցիչներ ու ծալովի դանակներ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: