ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Աշտարակի ոստիկանների պայքարը ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Ներսես Աշտարակեցու փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ անօրինական կերպով ձեռք է բերում, պահում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ: Ըստ տեղեկության՝ այդ օրը նա սուբուտեքս տեսակի թմրամիջոց էր իրացրել Երևանի 64-ամյա մի բնակչի:
Երևանցին ձերբակալվեց Աշտարակի Աբովյան փողոցում և, իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց սպիտակ փոշենման զանգված: Ըստ նրա` այն հանգստացնող դեղամիջոց է: Նաև հայտնեց, որ մեքենայում ունի ներարկիչի մեջ լցված սուբուտեքս թմրամիջոց:
Նույն օրը Աշտարակ քաղաքի 39-ամյա բնակիչը ձերբակալվեց Աշտարակի Երևանյան փողոցում և տեղափոխվեց բաժին: Նա չժխտեց, որ օգտագործում է սուբուտեքս:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` Աշտարակի քրեական հետախույզները ստացան տեղեկություն, որ սեպտեմբեր ամսին 39-ամյա տղամարդը երկու անգամ 35 հազար դրամով սուբուտեքս է գնել Աշտարակի Թումանյան փողոցի բնակիչ իր զարմիկից: Պարզվեց նաև, որ մեկ հաբ էլ նա զարմիկից գնել է հոկտեմբերի 10-ին, որի մի մասը 10 հազար դրամով վաճառել է երևանցուն, մնացածը՝ օգտագործել:
39-ամյա աշտարակցին, 64-ամյա երևանցին և կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով: Երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ձերբակալվածների պահման վայր:
Հոկտեմբերի 12-ին երևանցու «Օպելի» խուզարկությամբ հայտնաբերվեց երկու ներարկիչ, մեկը՝ դատարկ, մյուսը` 1,5 գրամ սպիտակ հեղուկանման զանգվածով, որը, ըստ փորձագետի եզրակացության, բուպրոմորֆին տեսակի թմրամիջոց է:
Դատարանի կողմից աշտարակցու նկատմամբ կիրառվեց տնային կալանք` երկու ամիս ժամկետով:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ աշտարակցու 51-ամյա զարմիկը քրեական մեկ այլ վարույթով, կրկին թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեղադրանքով, դատարանի հունիսի 26-ի որոշմամբ գտնվում էր տնային կալանքում: Հոկտեմբերի 24-ին նա ձերբակալվեց և ներկայացվեց դատարան, որտեղ նրա խափանման միջոցը փոխվեց երկու ամսով կալանքի, ու նա տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:
Դեպքի մյուս հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալն իրացրին հոկտեմբերի 22-ին: Ժամը 9.50-ին թմրամիջոց անօրինական պահելու և օգտագործելու կասկածանքով Կարբի գյուղում ձերբակալվեց 55-ամյա տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացված հետքերով մեկ կաթուցիչ, թղթե երկու փաթեթ` ընդհանուր մոտ 15 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նա հայտնեց, որ կանեփն աճեցրել է տնամերձ հողամասում` անձնական օգտագործման համար, հողամասում ունի կանեփի չորացրած բույսեր:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում հոկտեմբերի 23-ին խուզարկություն կատարվեց Կարբի գյուղի նրա տանը: Տան դիմաց կայանված ավտոմեքենայում հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երկու փաթեթ, տան հետնամասում` կանեփի կանաչ թփեր և չոր բույսեր: Նույն զանգվածով ևս չորս փաթեթ հայտնաբերվեց արհեստանոցում:
Նախաքննությունը շարունակվում է:

***
Հոկտեմբերի 28-ին, քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով, Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց ու ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց Աշտարակի Արամ Մանուկյան փողոցի 47-ամյա մի բնակիչ: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մանրացված, չորացված դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Նա հայտնեց, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, կանեփն էլ քաղել է Աշտարակի ձորի վայրաճ թփերից` անձնական օգտագործման համար:
Այս դեպքով ևս Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: