Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 7-ին՝ ժամը 22.30-ին, Վարդաձոր բնակավայրի անտառամերձ հատվածում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել Վարդենիկ գյուղի բնակիչ 34, 26 և 27 տարեկան երեք երիտասարդի: 27-ամյայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: