1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ձորականցի 49-ամյա տղամարդը բռնվեց թմրանյութ տեղադրելիս. նա ձերբակալվել է

Ձորականցի 49-ամյա տղամարդը բռնվեց թմրանյութ տեղադրելիս. նա ձերբակալվել է

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 5-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայով մի տղամարդ Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկի տարածքում թմրանյութ է տեղադրում: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են մի տղամարդու, ով իրենց տեսնելով՝ ձեռքից նետել էր պոլիէթիլենային փաթեթը և դիմել փախուստի: Ոստիկանները նրան բռնել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Կումայրիի բաժին: Անձնական խուզարկությամբ Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են ծալովի դանակ և բջջային հեռախոսներ:
Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ Երևանյան խճուղու վերոհիշյալ շենքի հարակից տարածքից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 20 փաթեթ՝ ընդհանուր 46,89 գրամ քաշով:
Զորական գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «Օպելը» տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ ինքը՝ ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: