Թմրամոլության դեմ ոստիկանների պայքարի հերթական մի դրվագ
09.07.2019 16:35
Թմրամիջոցի հայտնաբերում
Հուլիսի 8-ին, ժամը 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ Կոմիտասի պողոտայից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է ներարկիչ՝ շագանակագույն, սուր հոտ ունեցող հեղուկով: Ըստ նրա՝ հայտնաբերվածը ափիոն տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, և այն ձեռք է բերել այս տարվա մայիսին մահացած ընկերոջից:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: