ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Փետրվարի 29-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները Ջրաշեն գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկեցին Դիտակ գյուղում բնակվող 18 և 21 տարեկան երկու երիտասարդի:
Բաժնում անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի գրպաններից հայտնաբերվեց 4 փաթեթ կանեփանման բույսի չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված և ապակյա կաթուցիչ: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել է Մխչյան գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից:
Չորս փաթեթ նմանատիպ բուսական զանգված էլ ոստիկանները հայտնաբերեցին 18-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 21-ամյա երիտասարդն է նույն օրը Դիտակ գյուղում 18-ամյա համագյուղացուն թմրանյութ հյուրասիրել:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: