Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու դեպքը
Հոկտեմբերի 30-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է հավաստի տեղեկություն, որ Ձորակապ գյուղի մի բնակիչ իր մոտ և տանն ապօրինի պահում է թմրանյութ:
Նույն օրը` ժամը 20.40-ին, 48-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նա ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։
Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տան խորդանոցում հայտնաբերվեց ընդհանուր մոտ 274 գրամ մարիխուանա և կանեփի չորացած ճյուղեր։
48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մուշի բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
