ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈԳՎ ծառայողները համագործակցության շնորհիվ հերթական ապօրինի թմրաշրջանառության դեպքն են բացահայտել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների և մայրաքաղաքի պարեկների հետ: Մարտի 6-ին, ժամը 6.35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց և իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին տեղափոխվեց Նորք-Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման` մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որի ընդհանուր քաշը 125 գրամ էր:
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում շարունակելով իրացնել օպերատիվ տվյալները` նույն օրը, ժամը 13.55-ին, մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապօրինի թմրամիջոց տեղափոխելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում, բնակության վայրի մոտ, իրավապահները ձերբակալեցին և ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխեցին 45-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2,36 գրամ զանգվածով փաթեթ, «Մեթադոն» տեսակի 25 դեղահաբ և բյուրեղանման հետքերով ապակյա երկու գլանակ:
Երկուսն էլ ձերբակալվել են։
Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 34-ամյա կնոջ բնակության վայրում. հայտնաբերվել է 21,3 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, ապակյա հինգ գլանակ և լիրիկա տեսակի հոգեմետ 12 դեղահաբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: