ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և պատրաստելու կասկածանքով Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 3-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 41-ամյա տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։
Մեկ օր անց նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 33-ամյա երիտասարդ։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Ալֆա-ՊՎՊ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Նույն օրը Կումայրիի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել նաև 21 և 27 տարեկան երկու երիտասարդի։
Անձնական խուզարկությամբ 27-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգավածով փաթեթ։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: