ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի հարակից ափամերձ տարածքում նկատել են կանեփի բույսեր, կանեփանման զանգվածով տարա և պարկեր։ Նույն վայրում, պարեկներին նկատելով, մի քաղաքացի ձեռքից տոպրակ է նետել և դիմել փախուստի։ Պարեկներին հաջողվել է կանխել փախուստը։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։
Հերթական դեպքում Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս իրավախախտման համար կանգնեցրել են 35-ամյա տղամարդու վարած «Մերսեդեսը»։ Ստուգման ընթացքում պարեկներին է ներկայացվել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։