1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 9-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են Կոտայքի մարզի 33-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան: Պարեկները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են կաթուցիչ և թղթով փաթեթավորված զանգված: 33-ամյա վարորդը թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով ներկայացվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք: 
Հոկտեմբերի 10-ին Վարդենիս համայնքում ծառայություն իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա: 23-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել կաթուցիչ: Վարորդն ու ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ երիտասարդը հայտնել է, որ կաթուցիչով թմրանյութ է օգտագործել:
Ջրային պարեկները հոկտեմբերի 12-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 34-ամյա տղամարդու վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Վարորդը պարեկներին ներկայացրել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ: Հայտնել է, որ ներկայացվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար:
Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը հոկտեմբերի 14-ին էր: Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: 21-ամյա ուղևորը իրավապահներին է ներկայացրել կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ: Հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։