1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության պայքարը թմրամոլության դեմ

Հոկտեմբերի 28-ին Դավիթաշենի քրեական հետախույզները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման են ենթարկել նույն թաղամասի բնակիչ 47-ամյա մի տղամարդու: Նրա մոտ հայտնաբերվել է երկու դեղահաբ և մանրացված զանգված:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթադոն տեսակի թմրանյութ է:
Նույն օրը Շենգավիթի համայնքային ոստիկանները, նույն՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ներքին Շենգավիթի մի հասցեից բերման են ենթարկել չորս երիտասարդի:
Նշված հասցեում կատարած զննությամբ իրավապահները հայտնաբերել են կեսլիտրանոց երկու տարա՝ դեղին հեղուկով, մեկ լիտր տարողությամբ սպիտակ նստվածքով հեղուկ, ներարկիչ՝ շագանակագույն հեղուկով, դատարկ ներարկիչներ և պիրալգին տեսակի մանրացված դեղահաբ:
Հոկտեմբերի 28-ի երեկոյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Ծարավ Աղբյուրի փողոցի մի տան դուռը կիսաբաց է, և ոչ ոք չի արձագանքում:
Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներին դիմավորել և տուն է հրավիրել նշված բնակարանի 27-ամյա վարձակալը: Տանն է եղել նաև նրա 30-ամյա ընկերը:
Տան սենյակների զննությամբ իրավապահները հայտնաբերել են ապակե չորս գլանակ՝ թմրամիջոցի նմանվող զանգվածի հետքերով, պոլիէլիթենային երկու տոպրակ՝ 38 գրամ ցողուններով և թմրամիջոցի տերևի չորացված զանգված՝ մոտ 18 գրամ:
Նույն օրը վարձակալն ու ընկերը ներկայացել են Ավանի բաժանմունք: Վարձակալը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է՝ իր օգտագործման համար:
Բոլոր դեպքերով էլ նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: