Օհանավան գյուղի 50-ամյա բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 16-ին Օհանավան գյուղում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 50-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 3 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և մոխրացած հետքերով կաթուցիչ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 50-ամյա տղամարդու տան հետնամասի պատի մեջ հայտնաբերվել է 18,4 գրամ թմրամիջոց: Օհանավանի 50-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
