Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեստան գյուղի 36-ամյա բնակիչը այգում կանեփ է աճեցնում և պատրաստում թմրամիջոց:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները հոկտեմբերի 9-ին 36-ամյա երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են բաժին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այգեստանցու տանը հայտնաբերվել է շուրջ 27 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, իսկ այգում՝ կանեփի թուփ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: