ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրավապահները Նոր Նորքի բնակարաններից մեկում թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավան ու Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները հունիսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 43-ամյա մի տղամարդու Մանուշյան փողոցի բնակարանում՝ հայտնաբերելով մարիխուանայի նմանվող 15 գրամից ավելի քաշով զանգված, ինչպես և պոլիէթիլենային տոպրակով շագանակագույն զանգված՝ 30 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: