ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում 300 գրամից ավելի մարիխուանա հայտնաբերվեց. ոստիկանության բացահայտումը

Հունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ, իսկ մեքենայի սրահից՝ 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: