Հրդեհ և ծխահարում
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը, ՀՀ ՏԿ և ԱԻՆ ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը պարզել են, որ նույն օրը, ժամը 08.30-ին հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի 22 շենքի թիվ 10 բնակարանում, որը կասեցվել է ժամը 08.54-ին և մարվել՝ ժամը 09.06-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է 40 քմ տարածք:
Նույն օրը, ժամը 09.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ծխահարում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրինա Մ.-ն, ով հայտնել է, որ հարևանի տան հրդեհից ծխահարվել է:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Երևանի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: