ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարիխուանա տանը, կանեփի թփեր` հողամասում. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Չարենցավանի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Բջնի գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդն իր տանը և օժանդակ շինություններում պահում է մարիխուանա։
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հոկտեմբերի 14-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել տղամարդու տանը և օժանդակ շինություններում: Տան աստիճանների տակից և խորդանոցից տանտերը իրավապահներին ներկայացրել է ավելի քան 4 կիլոգրամ կանեփի չորացված բույսեր և 600 գրամ չոր զանգված, իսկ հողամասում հայտնաբերվել է կանեփի երեք թուփ:
Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախ ոստիկանության Չարենցավանի բաժին, ապա` Կոտայքի մարզային քննչական վարչություն
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: