ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր թոշակառու հոր խնայողությունը

27.02.2020 12:51 Գողություն
Գողացել էր թոշակառու հոր խնայողությունը

Փետրվարի 25-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Շինարարների փողոցի մի բնակարանից փող են գողացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 72-ամյա բնակարանատերը հայտնել էր, որ հունվարի 2-ի ժամը 17.30-ից փետրվարի 25-ի ժամը 17.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ եղանակով մուտք են գործել բնակարան և ներքնակի տակից գողացել 4000 դոլար և 600 հազար դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել տուժողի 31-ամյա դուստրը, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: