ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Միասին հակազդենք թրաֆիքինգին․ թեմատիկ անդրադարձ

Փաստացի մարդկությունը վաղուց անցյալ ժամանակով է խոսում ստրկատիրական կարգերի և հարաբերությունների մասին, բայց` փաստացի, ստրկացումը, իր բոլոր արատավոր երևույթներով, դրսևորվում է նաև մեր օրերում։ Մարդկանց և մարդկային օրգանների վաճառք, աշխատանքային և սեռական շահագործում, ստրկություն կամ ստրկությանը նմանվող վիճակ. այս ամենը մեկ բառով կոչվում է թրաֆիքինգ։ Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններից է։ Հայաստանի քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է սահմանված մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման համար, ինչպես և շահագործման վիճակում գտնվող անձի ծառայություններից օգտվելու համար: Մարդկանց թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն է, որն իրականացվում է հանցավոր միջոցների օգնությամբ, օրինակ՝ բռնության կամ դրա գործադրման սպառնալիքի, խաբեության, վստահության չարաշահման, վիճակի խոցելիության օգտագործման և այլ եղանակներով։ Մի շարք երկրներում մարդու թրաֆիքինգի դեմ տարվում է կանոնակարգված պայքար՝ մասնագիտական ուղղվածություն ունեցող իրավապահների կողմից: Մեր երկիրը դասվում է դրա շարքին: Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում է թրաֆիքինգի դեմ պայքարի բաժին: Որպես անդրազգային տարածված հանցագործություն՝ թրաֆիքինգի հակազդումը առանձին երկրների իրավապահ համակարգերի խնդիր լինելուց զատ, նաև համընդանուր մտահոգության առարկա է: Այս հարթության վրա միջազգային իրավապահ համագործակցությունը միշտ էլ դրական արդյունքներ է արձանագրել՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակումից մինչև համատեղ միջոցառումների իրականացում: Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի հիմնական գործառույթներից է նաև թրաֆիքինգի դեմ պայքարը:
Առանձին ուշադրության առարկա է թրաֆիքինգի զոհ դարձած անձանց հասարակական բնականոն կյանքին ինտեգրումը, որը կանոնակարգվում է նաև օրենքով: Այս կարևորագույն գործընթացը կյանքի է կոչվում նաև պետական և ոչ պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցությամբ, որին բազմիցս անդրադարձել ենք։ Զոհի հասարակական բնականոն կյանքին վերաինտեգրվելու խնդիրը պատշաճ լուծելու համար անհրաժեշտ է, որ թրաֆիքինգի զոհ դարձած անձինք բարձրաձայնեն այդ մասին՝ դրանով նաև նպաստելով հասարակական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչը կանխարգելիչ նշանակություն ունի: Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը դասվում է լատենտային հանցագործությունների շարքին, ընդ որում, խոսքը վերաբերում է բնական լատենտայնության մասին, երբ զոհը տարբեր պատճառներով, օրինակ՝ թրաֆիքինգի վիճակում գտնվելուց ամաչելը, շահագործողների կողմից առկա սպառնալիքները, չի դիմում իրավապահ մարմիններին, բայց կա ևս մի կարևորագույն հանգամանք. որոշ թրաֆիքինգի զոհեր չեն դիմում իրավապահ մարմիններին՝ վախենալով, որ իրենց էլ կենթարկեն քրեական պատասխանատվության, քանի որ նրանք նույնպես խախտել են օրենքի որոշ պահանջներ. կեղծ փաստաթղթերով և ապօրինաբար են հատել պետական սահմանը, այդ երկրում զբաղվել են մարմնավաճառությամբ, որը արգելվում է և այլն: Սակայն Հայաստանի քրեական օրենսդրությամբ ամրագրված է՝ թրաֆիքինգի կամ շահագործման հետևանքով տուժած անձը, որը կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու ընթացքում և հարկադրաբար այդ հանցագործությունների համար, ազատվում է քրեական պատասխանատվությունից: Լինենք իրազեկված և նաև դրանով միասին հակազդենք թրաֆիքինգին։