ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման են ենթարկվել ոստիկանություն. հայտնաբերվել է թմրամիջոց

Փետրվարի 7-ին Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները համատեղ միջոցառմամբ ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին։ Ժամը 5-ն անց 10-ի սահմաններում Դրոյի և Սևակի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին 4 օտարերկրացու՝ իրենց «Մերսեդեսով» հանդերձ։
Բերման ենթարկված 23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե տարա՝ 4 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։ Իսկ մեքենայի սրահից բերման ենթարկածը ներկայացրեց թղթով փաթեթավորած նմանատիպ զանգված՝ 3 գրամից ավելի քաշով:
Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: