Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին
07.01.2025 14:41
Արձանագրված դեպքեր

Հունվարի 3-ին Սյունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս Շրվենանց բնակավայր տանող ճանապարհին կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ ավտոմեքենայի թափքում առկա է մոտ 2,5 խ/մ փայտանյութ՝ առանց օրինականությունը հաստատող փաստաթղթերի:
Վարորդը հայտնել է, թե իբր փայտանյութը հափշտակել է Վերին Խոտանան բնակավայրը շրջանցող նորակառույց ճանապարհից:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է, որ նախորդ օրը ապօրինի հատել է հացի և կաղնի տեսակի ծառեր՝ տուն տանելու և որպես վառելափայտ օգտագործելու նպատակով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: