ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի հատել էր եղևնի. Կապանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Ապօրինի հատել էր եղևնի. Կապանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 28-ին Ներքին Խոտանան բնակավայրում շրջիկ ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են 31-ամյա տղամարդու վարած «ՈԻԱԶ» մակնիշի մեքենան: Թափքում եղևնի կար: 32-ամյա ուղևորի հայտնածով՝ եղևնին հատել էր Ձորաստան բնակավայրի հարակից անտառում: Իրավապահները պարզել են, որ 31-ամյա տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցը շահագործել է փոխարինված համարանիշներով:
Մեքենան տեղափոխվել է Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: