ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատում Դավիթաշենում

Ապօրինի ծառահատում Դավիթաշենում

Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.17-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Դավիթաշեն թաղամասում կտրել են կանգուն ծառեր:
Ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը կեսօրին Դավիթաշենի 3-րդ թաղամասի մի առանձնատան հարակից տարածքի 45 բարդին հատել են տանտիրոջ պատվերով` 15 հազար դրամ վարձավճարի դիմաց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: