Ապօրինի ծառահատման հետքերով /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհին ստուգել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի մեքենան:
Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդ գյուղում` մի անծանոթից և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: